AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08-13.06.2026թ.)

Երևան քաղաքում՝

Հունիսի 8-ի երեկոյան, 9-13-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 8-ին կեսօրից հետո, 9-13-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        36.6°C (1966թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               7.6°C (1996թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       21.4°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին