AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18.05.-23.05.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 18-ի ցերեկը, 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի և 19-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        32.0°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               3.5°C (1991թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       18.2°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին