AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (24.08-29.08.2026թ.)

Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օգոստոսի 24-ին հանրապետությունում կգրանցվի ամենաբարձր ջերմաստիճանները լեռնային մարզերում ցերեկը հասնելով՝ +32․․․+33°C, նախալեռնային գոտում՝ +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։ Օգոստոսի 24-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ին երեկոյան ժամերին, 29-ին գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:

Երևան քաղաքի օգոստոսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        38.6C (1977թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             11.4°C (1960թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       24.7°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին