AM RU EN

Կլիմայական վերլուծություն

2023 թվականը դասվեց տաք տարիների շարքում, այն երրորդ տաք տարին էր 2010 և 2018 թվականներից հետո, սկսած 1935 թվականից։ Տարեկան ջերմաստիճանի շեղումը նորմայից (5․5°C) կազմել է 2․2°C։
Տարեկան գումարային տեղումների քանակը 577մմ էր, ինչը կազմել է նորմայի (592մմ) 97%-ը։


Գծապատկեր 1. Օդի միջին ամսական ջերմաստիճանը

 


Գծապատկեր 2. Ամսական մթնոլորտային տեղումների քանակը

 

Օդի ջերմաստիճանի շեղումը
2023 թ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
2023 թ․

 

Սեզոնային վերլուծություն 

2022-2023 թվականի ձմեռը դասվեց «տաք» և «շատ չոր» ձմեռների շարքում․ այն երրորդ չոր ձմեռն էր սկսած 1935 թվականից։ Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը՝ -3․9°C, նորմայից բարձր էր 1․6°C-ով։ Ձմռան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ. նորմաներից։ Սեզոնային գումարային տեղումները՝ 60․7մմ, կազմել է նորմայի 53․3%-ը։
Ձմռան սեզոնին հատկապես չորային են եղել դեկտեմբեր և հունվար ամիսները․ մթնոլորտային տեղումները կազմել են նորմայի համապատասխանաբար 34% և 22%, իսկ փետրվարին դիտվել է նորմային մոտ տեղումներ՝ 97%։

Օդի ջերմաստիճանի շեղումը
Ձմեռ 2022-2023 թթ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
Ձմեռ 2022-2023 թթ․

 

 

2023 թվականի գարնան սեզոնը դասվեց «էքստրեմալ տաք» գարունների շարքին․ այն երկրորդ տաքն էր սկսած 1935 թվականից, ամենատաք գարունը 2018 թվականին էր։ Գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը՝ 7․1°C, նորմայից բարձր էր 2․8°C-ով, սեզոնային գումարային տեղումները՝ 200․9 մմ, կազմել է նորմայի 95․2%-ը։
Գարնան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր են եղել 1961-1990թթ. նորմաներից։ Առանձնապես տաք է եղել մարտ ամիսը․ այն ամենատաքն էր սկսած 1935 թվականից, միջին ամսական ջերմաստիճանը մարտին կազմեց 4.5°C, որը նորմայից բարձր էր 5․9°C-ով։ Տեղումները գարնանը եղել են նորմային մոտ, սակայն մայիսին դիտվել է նորմայի 81%-ը։

Օդի ջերմաստիճանի շեղումը
Գարուն 2023թ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
Գարուն 2023թ․

 

2023 թվականի ամառը դասվեց «տաք» ամառների շարքում։ Ամռան միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել է 17․3 °C, որը նորմայից բարձր էր 1․5°C-ով։ Ամռան երեք ամիսներին օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ. նորմաներից։ Հատկապես տաք էր օգոստոս ամիսը, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր էր 3.1°C-ով։ Այն երրորդ տաք օգոստոսն էր սկսած 1935թ։
2023 թվականի ամառը խոնավ էր․ սեզոնային գումարային տեղումների քանակը կազմել է 169․7մմ, որը նորմայի 114% է։ Մթնոլորտային տեղումները հունիս և հուլիս ամիսներին բարձր էին նորմայից և կազմել են համապատասխանաբար նորմայի 135% և 117% , իսկ օգոստոսը չորային էր՝ ամսական տեղումները կազմել են նորմայի 68%։

Օդի ջերմաստիճանի շեղումը
Ամառ 2023 թ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
Ամառ 2023 թ․

 

2023 թվականի աշունը դասվեց «Էքստրեմալ տաք» աշունների շարքում։ Աշնան միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել է 9.3°C, որը նորմայից բարձր էր 2․1°C-ով։ Աշնան երեք ամիսներին օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ. նորմաներից։ Հատկապես տաք էր նոյեմբեր ամիսը, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր էր 3.7°C-ով։ Այն ամենատաք նոյեմբերն էր սկսած 1935 թվականից։
2023 թվականի աշնան գումարային տեղումները կազմել է 122․7մմ, որը նորմայի 103․1% է։ Միայն սեպտեմբեր ամիսն էր տեղումնառատ, ամսական տեղումների գումարը կազմել է նորմայի 153%։ Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ամսական տեղումների գումարները ցածր էին նորմայից և կազմել են համապատասխանաբար նորմայի 89 % և 86%։ ։

Օդի ջերմաստիճանի շեղումը
Ամառ 2023 թ․
Մթնոլորտային տեղումների շեղումը
Ամառ 2023 թ․

 

Աղյուսակ 1. Սեզոնային և տարեկան ջերմաստիճանների և տեղումների քանակի փոփոխությունը 1935-2023 թթ. ժամանակահատվածում

  Ջերմաստիճան (°C) Տեղումներ (%)
Ձմեռ                         +1.5 -4.5
Գարուն +1.9 -14․2
Ամառ  +2.0     -31․3
Աշուն +1.1     -31.1
Տարեկան +1.6     -20․2

 

Երևան

Երևանում 2023 թվականին միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 14․5°C, որը բարձր էր նորմայից 2°C-ով։ Տարեկան տեղումների քանակը կազմել է 207.4 մմ, որը տարեկան նորմայի 74%-է։ Ստորև բերված գծապատկերից երևում է, որ 2023 թվականի օգոստոսին դիտված առավելագույն ջերմաստիճանը կազմել է 41.1°C։ Ամենատաք ամիսը եղել է օգոստոսը, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 29․2°C։ 
Մարտի 13-ին և 14-ին գրանցվել են նոր բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ՝ 21․0°C և 23․2°C։
Օգոստոսի 10-11-ը և 13-ին դիտված օրական առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին տվյալ օրերի երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանները և համապատասխանաբար կազմեցին 40․3°C, 41․1°C և 40․7°C։
Նոր բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ են գրանցվել նաև աշնանը՝ հոկտեմբերի 29-ին (25․3°C) և նոյեմբերի 7-ին (22․4°C), 10-ին (19․1°C), 12-ին (19․4°C), 13-ին (20․8°C) և 27-ին (19․5°C)։
Դեկտեմբերին՝ առանձին օրեր, նույնպես գրանցվեցին ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մասնավորապես, դեկտեմբերի 14-ին (12․2°C), 26-ին (14․6°C) և 27-ին (13․2°C)։


Գծապատկեր 3. Առավելագույն, նվազագույն և միջին ամսական և տարեկան ջերմաստիճանները Երևանում 2023թ

 

Կլիմայական ինդեքսներ և էքստրեմումներ
Ամառային օրեր (SU25)

Ամառային օրերի (SU25 ինդեքս՝ օրերի թիվը, երբ առավելագույն ջերմաստիճանը 25°C-ից բարձր է) գումարային թիվը 2023 թվականին նորմայից (1981-2010 թթ) բարձր է եղել միջինում` 6 օրով, առավելագույն շեղումը եղել է Մեղրիում՝ 24 օր, Մարտունիում՝ 16 օր, Անանուն լեռնանցքում՝ 15 օր։


Գծապատկեր 4. Ամառային օրերի (SU25) թիվը 2023թ.

 

Սառնամանիքային օրեր (IDO)

2022-2023թթ․ ձմեռային սեզոնի ID ինդեքսը (օրերի թիվը տարվա ընթացքում, երբ առավելագույն ջերմաստիճանը Txij < 0 °C) գրեթե բոլոր կայաններում եղել է նորմայից (1981-2010) պակաս՝ միջինը 12 օրով։ Սառնամանիքային օրերի քանակը զգալիորեն ցածր է եղել նորմայից Գյումրիում՝ 27 օրով, Աշտարակում՝ 25 օրով, Շորժայում՝ 23 օրով։

Գծապատկեր 5. Սառնամանիքային օրեր (ID), 2022-2023 թթ․ ձմեռ

 

Առավելագույն ջերմաստիճանները (TXx)

2023 թվականին դիտված առավելագույն ջերմաստիճանները (TXx) բարձր է եղել նորմայից միջինում 2.6°C-ով, իսկ առավել զգալի շեղումները նորմայից դիտվել է Ուրցաձորում՝ 4․4°C-ով, Ամասիայում և Արարատում՝ 4.2°C-ով, Հրազդանում՝ 4.1°C-ով։


Գծապատկեր 6. Տարեկան առավելագույն ջերմաստիճանները (TXx)՝ 2023թ

 

Մարտի 13-15-ը Հանրապետության շրջանների մեծ մասում դիտվեցին նոր օրական բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ՝ Մեղրիում օդի ջերմաստիճանը հասավ 27․5 °C-ի։

Օգոստոսի 10-13-ը Հանրապետության շրջանների մեծ մասում դիտվեցին նոր օրական բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ՝ Արարատում օդի ջերմաստիճանը հասավ 42․0°C-ի։
Նոյեմբերի 12-13-ը Հանրապետության շրջանների մեծ մասում դիտվեցին նոր օրական բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ՝ Մեղրիում օդի ջերմաստիճանը հասավ 25․5°C-ի։ Անսովոր տաք եղանակներ հաստատվեցին նաև դեկտեմբերի 25-26-ը, երբ Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանները կազմեցին 17․0-17․5 °C։

Ջերմային ալիքներ

Ջերմային ալիքների հաշվարկման համար կիրառվել է Climpact փաթեթի մեթոդաբանությունը։ Ջերմային ալիք է համարվում այն դեպքը, երբ դիտված օրական առավելագույն ջերմաստիճանները առնվազն 3 օր անընդմեջ գերազանցում են համապատասխան օրերի առավելագույն ջերմաստիճանների 90% ապահովվածության արժեքները։ Ջերմային ալիքները գնահատվել են մայիս-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։ Գնահատականները ցույց են տալիս, որ ջերմային ալիք դիտվել է մայիսի 23-25-ը՝ առանձին կայաններում, օգոստոսի 7-18-ը՝ գրեթե բոլոր կայաններում և սեպտեմբերի 3-7-ը՝ առանձին կայաններում։ Ամենաերկար ջերմային ալիքներ են դիտվել Գյումրիում՝ 12 օր, Ապարանում՝ 11 օր։ Ջերմային ալիքով օրերի միջին թիվը գերազանցել է նորման 1-2 օրով։


Գծապատկեր 7․ Տաք ալիքով օրերի թիվը 2023 թվականին և 1981-2010 թթ․ նորման

Ցուրտ ալիքներ

Ցուրտ ալիք է համարվում այն դեպքը, երբ դիտված օրական նվազագույն ջերմաստիճանները առնվազն 3 օր անընդմեջ ցածր է եղել համապատասխան օրերի նվազագույն ջերմաստիճանների 10% ապահովվածության արժեքներից։ Ցուրտ ալիքը հաշվարկվել է նոյեմբեր-մարտ ժամանակահատվածի համար։ Ցուրտ ալիք գրանցվել է հունվարի 9-14-ը Որոտանում և Շորժայում, փետրվարի 13-17-ը՝ Գեղարքունիքում և առանձին լեռնային կայաններում։ Ցուրտ ալիքով օրերի թիվը զգալիորեն պակաս է եղել նորմայից, բացառությամբ Շորժայի, որտեղ ցուրտ ալիքով օրերի թիվը եղել է նորմայից ավել 3 օրով։

Երաշտային պայմանները

2023 թվականին իրականացվել է երաշտային պայմանների ինտենսիվության մոնիթորինգ ապրիլ-հոկտեմբեր ամիսների համար ըստ 39 օդերևութաբանական կայանների տվյալների։ Երաշտային պայմանների գնահատումը իրականացվել է Սելյանինովի հիդրոթերմիկ գործակցով ըստ որի առանձնացվել են երաշտի 5 կարգերի։ Երաշտի գնահատման համար օգտագործվում են միջին օրական ջերմաստիճանը և մթնոլորտային տեղումները։ Նախալեռնային առանձին շրջաններում և հովտային շրջաններում ուժեղ և շատ ուժեղ երաշտը սկսվել է հուլիսի երրորդ տասնօրյակին և տևել է մինչև սեպտեմբերի սկիզբ։ 2023 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասում երաշտային պայմաններ դիտվել են օգոստոսի երկրորդ և երրորդ տասնօրյակներին։


*-1-շատ ուժեղ, 2-ուժեղ, 3-միջին, 4-թույլ, 5-երաշտի բացակայություն

Արեգակնային ճառագայթում

Արեգակնային ճառագայթման վերլուծություններն իրականացվել են CM SAF գլոբալ կլիմայական մոնիթորինգի արբանյակային դիտարկումների տվյալների հիման վրա։
Ձմռան սեզոնին առավելագույն արժեքներով աչքի է ընկել հունվար ամիսը (Արարատյան դաշտում մինչև 83 Վտ/մ2), ճառագայթման նվազագույն արժեքներ գրանցվել են բարձր լեռնային հատվածներում (2-10 Վտ/մ2
Գարնանը արեգակնային ճառագայթման նվազագույն արժեքներ գրանցվել են մարտին 36-73 Վտ/մ2, Վայոց Ձորի ու Արարատյան դաշտի որոշ հատվածներում 110 Վտ/մ2։ Ապրիլին և մայիսին առավելագույն արժեքներով աչքի են ընկել Արարատյան դաշտն ու Վայոց Ձորը (120-160 Վտ/մ2
Հուլիսին ճառագայթման առավելագույն արժեքներ գրանցվել են հիմնականում Արարատյան դաշտում և Շիրակի մարզում՝ հասնելով մինչև 240-250 Վտ/մ2։ Օգոստոսին արեգակնային ճառագայթման արժեքները տատանվել են 110-210 Վտ/մ2 սահմաններում։
Սեպտեմբերին արեգակնային ճառագայթման առավելագույն արժեքներ գրանցվել են հիմնականում Արարատյան դաշտում, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում՝ հասնելով մինչև 160-170 Վտ/մ2։ Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը աստիճանաբար նվազում է և նոյեմբերին տեղ-տեղ մոտենում է 20-30 Վտ/մ2: ։

 

Քամի

Հովտային շրջաններում՝ մինչև 1000մ բարձրություններում դիտվել է 1․3 մ/վ քամու արագություն, 1000-1500մ բարձրություններում քամու արագությունը նորմայից բարձր էր 0․4մ/վ-ով և կազմել է 1․5մ/վ։ Քամու միջին տարեկան ամենաբարձր արժեքը՝ 4.7մ/վ, դիտվել է  բարձրալեռնային գոտում (Գծապատկեր 8)։

 

Հարաբերական խոնավությունը

023 թվականի տարեկան հարաբերական խոնավությունը ցածրադիր վայրերում եղել է նորմային մոտ և նորմայից ցածր, իսկ բարձրադիր վայրերում՝ նորմայից բարձր (Աղյուսակ 3)։

Աղյուսակ 3. Հարաբերական խոնավություն (%)

Բարձրություն, մ 2023թ նորմա
500-800 69.2 69.2
800-1000 59.0 60.7
1000-1500 68.1 68.0
1500-2000 74.4 70.4
2000-2500 76.6 72.7

 

Մթնոլորտային ճնշումը

2023թ․ տարեկան մթնոլորտային ճնշումը (հՊա) հիմնականում եղել է նորմային մոտ (Աղյուսակ 4)։

Աղյուսակ 4. Մթնոլորտային ճնշումը (հՊա)

Բարձրություն, մ 2023թ նորմա
500-800 9457 9464
800-1000 9173 9168
1000-1500 8790 8790
1500-2000 8200 8192
2000-2500 7753 7747