2022 թվական
Հաշվետվությունում ամփոփվում է «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ «ՀՄԿ» ՊՈԱԿ) կողմից 2022 թվականին ստորերկրյա քաղցրահամ ջրերի մոնիթորիգի ազգային ցանցի դիտակետերում կատարված հիդրոերկրաբանական մշտադիտարկումների արդյունքները: Ամփոփվել են նաև նախորդ տարիներում (սկսած 2010 թվականից) կատարված աշխատանքների արդյունքները:
Հաշվետու ժամանակաշրջանում ազգային ցանցում դիտարկվել են 119 ստորերկրյա ջրաղբյուրներ, որոնք տեղաբաշխված են 6 ջրավազանային կառավարման տարածքներում:
Մշտադիտարկումները կատարվել են «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորիգի ծառայության ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային ցանցի բաժնի կողմից: Ջրերի քիմիական անալիզները կատարվել են «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի քիմիական լաբորատորիայում:
Նշված աշխատանքների հիման վրա սույն հաշվետվությունը կազմել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունը:
2021 թվական
Հաշվետվությունում ամփոփվում է «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից 2021թ ստորերկրյա քաղցրահամ ջրերի ազգային ցանցի դիտակետերում կատարված հիդրոերկրաբանական մշտադիտարկումների արդյունքները: Ամփոփվել են նաև նախորդ տարիներում (սկսած 2010 թվականից) կատարված աշխատանքների արդյունքները:
Աշխատանքների նպատակն է ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի ձևավորման պայմանների, դրանց որակական և քանակական ցուցանիշների փոփոխությունների օրինաչափությունների գնահատումը, ջրերի ռացիոնալ կառավարմանն ու օգտագործմանը նպաստելու նպատակով:
Հաշվետու ժամանակաշրջանում ազգային ցանցում դիտարկվել են 119 ստորերկրյա ջրաղբյուրներ, որոնք տեղաբաշխված են 6 ջրավազանային կառավարման տարածքներում: