AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Երկրի օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում»

22/04/2022

«Ներդրումներ կատարենք մեր մոլորակում» (Invest In Our Planet), ունենանք առողջ քաղաքներ, երկրներ և էկոնոմիկա։
Սա Երկրի օրվա այս տարվա կարգախոսն է։ Այս տոնի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի խնդիրների վրա։
«Երկրի օրն» առաջին անգամ նշվել է 1970թ.-ի ապրիլի 22-ին, երբ միլիոնավոր ամերիկացիներ դուրս եկան փողոցներ՝ աջակցություն հայտնելով բնապահպանական շարժումներին և պահանջելով մաքուր Երկրագունդ: Իսկ ահա Երկրի միջազգային օր հռչակվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
Երկրի օրվա հռչակումը մեծամասամբ կապված է եղել համաշխարհային բնակչության թվաքանակի աճի, քաղաքների սահմանների ընդլայնման, տրանսպորտի և արդյունաբերության ծավալների մեծացման, ջրի անխնա օգտագործման և այլ գործոններով պայմանավորված՝ մարդկության բացասական ներգործության հետ, որը հանգեցրել է շրջակա միջավայրի վրա անդառնալի հետևանքների։
 Երկրի օրը տարբեր երկրներում ավանդույթի համաձայն հնչում է խաղաղության զանգը` կոչ անելով մարդկանց զգալ մոլորակի անդամ լինելը և ջանքեր գործադրել խաղաղության ու գեղեցկության պահպանմանը մոլորակում։ Խաղաղության զանգը կոչ է՝ Երկրի վրա կյանքի, մարդկության, մշակույթի պահպանման։
 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025