08/12/2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.24 մ (07.12.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 15 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.495 մլն.մ3, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ 116.222 մլն.մ3:


