AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (31.05-05.06.2024թ.)


Պայմանական նշաններ


Երևան քաղաքում՝

Մայիսի 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան, 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 31-ին, հունիսի 2-ին, 4-5-ին կեսօրից հետո, 1-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ին՝ նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի հունիսի 1-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     35.3°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          6.9°C (1967թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    19.4°C