21.12.2021թ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։
20.12.2021թ. ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ը մասնակցեցին EU4Sevan ծրագրի շրջանակներում կազմակերպված «Տվյալների վիճակագրական վերլուծության և վիզուալիզացիայի ուղղությամբ դասընթաց»-ին։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ը մասնակցեցին EU4Sevan ծրագրի շրջանակներում կազմակերպված «Տվյալների վիճակագրական վերլուծության և վիզուալիզացիայի ուղղությամբ դասընթաց»-ին։
20.12.2021թ. Հանդիպում՝ Շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի պահպանության ծրագրի շրջանակներում
2021 թվականի դեկտեմբերի 16-ին և 17-ին Աղվերանում տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի պահպանության ծրագրի շրջանակներում շահագրգիռ կողմերի տարեվերջյան հերթական ամփոփիչ հանդիպումը, որին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մասնակցեցին տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանն ու օդերևութաբանության ծառայության հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը։
15.12.2021թ. Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ընդունել է Արկտիկայում ջերմաստիճանի նոր ռեկորդի փաստը, որը գրանցվել է Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում՝
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ընդունել է Արկտիկայում ջերմաստիճանի նոր ռեկորդի փաստը, որը գրանցվել է Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում՝ 38°C:
08.12.2021թ. Դաշտային-գործնական դասընթացներ՝ Հրազդանի անտառտնտեսությունում և հարակից անտառային տարածքներում
2021 թվականի դեկտեմբերի 7-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Երևանի Պետական Համալսարանի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար «Հողային և անտառային ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ» առարկայի շրջանակներում իրականացրել են դաշտային-գործնական դասընթացներ՝ Հրազդանի անտառտնտեսությունում և հարակից անտառային տարածքներում:
02.12.2021թ. Ամեն տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն անցկացնում է օրացույցի համար նախատեսված լուսանկարների մրցույթ: 2022 թվականի օրացույցի մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:
Ամեն տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն անցկացնում է օրացույցի համար նախատեսված լուսանկարների մրցույթ:
2022 թվականի օրացույցի մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:
01.12.2021թ. Դեկտեմբերի 1-գործակարգավարական խորհրդակցություն ՊՈԱԿ-ում
Դեկտեմբերի 1-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ հերթական ընդլայնված գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև մասնագիտական ծառայությունների պետերը:
29.11.2021թ. Ողջի գետի ջրի որակը. հոկտեմբեր
29.11.2021թ .SYMET-14
Նոյեմբերի 22-25-ն առցանց ձևաչափով կայացավ ՀՕԿ Կրթության և վերապատրաստման 14-րդ սիմպոզիումը (SYMET-14), որին մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Ն․ Ստեփանյանը։
29.11.2021թ. Արարատյան դաշտի և դրա նախալեռնային գոտու խիտ մառախուղը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:
26.11.2021թ. «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն, որն իրականացնում է ծրագրեր ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքների կայուն զարգացմանը մշակել է ռազմավարություն:
«Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն, որն իրականացնում է ծրագրեր ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքների կայուն զարգացմանը մշակել է ռազմավարություն: Դրա նպատակն է երիտասարդներին ներգրավել ջրի վերաբերյալ որոշումների կայացմանը:
26.11.2021թ. Նոյեմբերի 24-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը և Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Փանոսյանը մասնակցել են «ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի և EURAXESS Հայաստան պորտալի շնորհանդես – միջոցառմանը»։
«Հորիզոն Եվրոպան» աջակցում է է հետազոտողներին և նորարարներին իրենց գաղափարների զարգացման և կյանքի կոչման գործում: «Հորիզոն Եվրոպան» հաջորդում է «Հորիզոն 2020»-ին, որը ԵՄ Հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր էր 2014 -2020 թվականների համար։
26.11.2021թ. Հրապարակվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի (ԳԱՏՕ) կողմից մշակված «Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդաբանությունը»:
Մեթոդաբանության համաձայն ինքնամաքրման գործակիցը կախված է հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական և հիդրոմորֆոլոգիական բաղադրիչներից։ Գետերի ինքնամաքրման ընդունակության որոշման համար որպես պիլոտային գետավազան ընտրվել է Քասախի գետավազանը։ Հիդրոքիմիական ուսումնասիրության նպատակով Քասախ, Գեղարոտ, Հալվար գետերից վերցվել է ջրի 8 փորձանմուշ:
25.11.2021թ. Նոյեմբերի 23-ին և 24-ին տեղի ունեցավ «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» (RIMES) ծրագրի հերթական` 13-րդ աշխատանքային հանդիպումը՝ առցանց ձևաչափով։
Նստաշրջանի ընթացքում ներկայացվեցին RIMES-ի կողմից 2020-2021թթ․ իրականացված, ինչպես նաև իրականացման փուլում գտնվող ծրագրերը: Այնուհետև քննարկվեցին հաջորդ տասնամյակում (2021-2030) նախատեսված RIMES-ի գործունեության տեսլականը և ներկայացվեցին բնական աղետներին պատրաստվածության, դրանց արձագանքման և մեղմման լավագույն փորձերը: