01.09.2021թ. Կլիմայի փոփոխությունները և ջրի տակ անցած Արևմտյան Եվրոպան
Հեղեղված գերմանական Էրֆշտադտ քաղաքը՝ հորդառատ անձրևներից հետո:
Լուսանկարը՝ Associated Press-ի25.08.2021թ. Օգոստոսի 27-30-ն Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։
Օգոստոսի 27-30-ն Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։
19.08.2021թ. Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրի շրջանակում «Անտառի և լանդշաֆտների վերականգնում, Ատլաս առցանց հարթակի ներկայացում» մասնագիտական դասընթացը։
Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրի շրջանակում «Անտառի և լանդշաֆտների վերականգնում, Ատլաս առցանց հարթակի ներկայացում» մասնագիտական դասընթացը։
28.07.2021թ. Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ
Օվկիանոսային տաք հոսանքները այժմ տարածվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածներում՝ ազդելով Հյուսիսային Ամերիկայի եղանակի ու օվկիանոսային էկոհամակարգի վրա։
19.07.2021թ. Կլիմայի փոփոխություն և կլիմայական ռիսկեր
2021թ.-ն աչքի է ընկնում ջերմաստիճանային բացառապես դրական անոմալիաներով։ Առանձնապես տաք էին ապրիլ, մայիս և հունիս ամիսները՝ երեք ամիս անընդմեջ միջին ամսական ջերմաստիճանի շեղումը նորմայից եղել է դիտարկումների պատմության մեջ առավելագույնը։ 2021 թ.-ի ապրիլը, մայիսը և հունիսը եղել են ամենատաքը՝ սկսած 1935թ.-ից շեղումը կազմել է համապատասխանաբար 4.0ºC , 2․9ºC և 4․3ºC:
13.07.2021թ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ը հորդորում է պատվաստվել COVID-19-ի դեմ և կանգնեցնել համավարակի շղթան:
13.07.2021թ. Հուլիսի 12-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի 12 աշխատակիցներ ավարտեցին Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) վերաբերյալ դասընթացի II փուլի՝ «ԱՏՀ կիրառությունները հիդրոլոգիական և կլիմայի փոփոխության հետազոտություններում» վերապատրաստման դասընթացը։
Հուլիսի 12-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի 12 աշխատակիցներ ավարտեցին ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում իրականացված Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) վերաբերյալ դասընթացի II փուլի՝ «ԱՏՀ կիրառությունները հիդրոլոգիական և կլիմայի փոփոխության հետազոտություններում» վերապատրաստման դասընթացը։
07.07.2021թ. Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։
Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։
02.07.2021թ. ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը
02.06.2021թ. Շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր է հանձնել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր կլիմայագետ Համլետ Մելքոնյանին՝ երախտագիտություն հայտնելով երկար տարիների բարեխիղճ աշխատանքի և նվիրման, հիդրոօդերևութաբանության և կլիմայագիտության բնագավառում գիտակիրառական գործունեության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։
02.06.2021թ. Ուսումնական պրակտիկա ՊՈԱԿ-ում
ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի 40 ուսանողներ հունիսի 29-ին և 30-ին «Օդերևութաբանություն և կլիմայագիտություն» դասընթացի շրջանակներում իրենց ուսումնական պրակտիկան անցել են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան բաժիններում, այդ թվում Երևան աերոլոգիական կայանում:
30.06.2021թ. Հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ
Հունիսի 30-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Վահան Ամիրխանյանի և Աղետների ռիսկերի կառավարման փորձագետ Աշոտ Սարգսյանի հետ։
25.06.2021թ. «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ավարտեցին «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) հիմնարար սկզբունքները» վերապատրաստման դասընթացը
Այսօր՝ հունիսի 25-ին, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ավարտեցին ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի իրականացման շրջանակում իրականացված «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) հիմնարար սկզբունքները» վերապատրաստման դասընթացը։
18.06.2021թ. Հունիսի 17-ին տեղի ունեցավ Սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծությանը նվիրված աշխատաժողովը։
Աշխատաժողովն իրականացվում էր «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հուլիսից և իրականացվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։
16.06.2021թ. Հունիսի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանի հետ
Հունիսի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանի հետ։