AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 19-ին ՀՄԿ ՊՈԱԿ-ի Կենտրոնական լաբորատորիա այցելեցին «Շիրակացու Ճեմարան»-ի աշակերտները

21/04/2023

Ապրիլի 19-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա այցելեցին «Շիրակացու Ճեմարան»-ի 4-րդ դասարանի աշակերտները:
Աշակերտները նախօրոք բաժանվել էին խմբերի ու պատրաստել իրենց հետաքրքրող հարցերը մթնոլորտային օդի աղտոտվածության, բնության պահպանության ու շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության վերաբերյալ։
Հարց ու պատասխանների միջոցով նրանք տեղեկացան մթնոլորտային օդի աղտոտիչների, աղտոտման աղբյուրների մասին, ինչպես նաև՝ մարդ-շրջակա միջավայր փոխկապակցվածության վերաբերյալ:
Աշակերտները մեծ խանդավառությամբ ձգտում էին ստանալ որքան հնարավոր է շատ հետաքրքրող հարցերի պատասխաններ ու փորձում էին հասկանալ, թե իրենցից յուրաքանչյուրը ինչ կարող է անել մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի այլ բաղադրիչների պահպանության և բարելավման համար, ինչը ոգևորել էր նաև լաբորատորիայի աշխատակիցներին։