AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ճանաչողական այցի շրջանակում ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում էին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի, Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները

11/04/2023

Ապրիլի 11-ին ճանաչողական այցի շրջանակում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում էին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի, Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները՝ դասախոս Օլիմպիա Գեղամյանի գլխավորությամբ։
Այցելության ընթացքում նրանք ծանոթացել են մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի սկզբունքներին։
Երիտասարդներին մասնավորապես հետաքրքրում էին մոնիթորինգի իրականացման իրավական հիմքերը, աղտոտվածության գնահատման նորմերի կիրառումը, աղտովածության հայտնաբերման դեպքում իրականցվող քայլերը, միջազգային պարտավորություններն ու հարաբերությունները։
Երիտասարդները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և հարստացնել սեփական գիտելիքները շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ: