AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 5-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրաբանի օրվան

06/04/2023

Ապրիլի 5-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրաբանի օրվան։
Միջոցառմանը մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Երկրաբանության արդի խնդիրները» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը՝ ներկայացնելով ոլորտում առկա հիմնախնդիրները։
Միջոցառման ընթացքում ԵՊՀ պրոֆ․ Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ նաև «Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» հավաքածուների ժամանակավոր ցուցադրությունը։
Այնուհետև գործակցային հարաբերությունների ընդլայնման և խորացման, ինչպես նաև գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Հուշագրում ամրագրված համագործակցության հիմնական ուղղություններից են․ 

  • ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների անցկացում ՊՈԱԿ-ում,
  • ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի, ուսումնական պրոցեսի ընթացքում անհրաժեշտ նյութերի և տվյալների տրամադրում, համատեղ գործնական դասերի կազմակերպում,
  • աշխատակիցների կարողությունների և հմտությունների բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում,
  • նիստերի, քննարկումների ու խորհրդատվությունների, ինչպես նաև գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների համատեղ կազմակերպում և այլն։
  • 2021 թվականից մինչև սույն թվականի ապրիլ ամիսը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 100-ից ավելի ուսանող իր մասնագիտական պրակտիկան է անցել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարբեր ստորաբաժանումներում՝ հիդրոլոգիայի, ստորերկրյա ջրերի մոնիթորինգի, օդերևութաբանության, աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայություններում և այլն։