AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Բաց դաս Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտների հետ

24/03/2023

Օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ մարտի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը բաց դաս է անցկացրել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտների հետ, որին ներկա էր նաև ավագ դպրոցի տնօրենը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է օդերևութաբանի օրվա հետ կապված խորհուրդը, ՀՀ-ում եղանակի կանխատեսման ամբողջ գործընթացը՝ սկսած դիտարկումների կատարման և տվյալների հաղորդման կարգից մինչև դրանց ստացում, վերլուծություն և եղանակի ու վտանգավոր օդերևութաբանական երևույթների վերաբերյալ կանխատեսումների կազմում, ինչպես նաև տեղեկատվության տարածում։
Անմիջական և անկաշկանդ մթնոլորտում «սեբաստացիները» իրենց հուզող հարցերը հղեցին Սոնա Հայրապետյանին՝ հարստացնելով իրենց գիտելիքները ՀՀ տարածքի եղանակակլիմայական պայմանները ձևավորող գործոնների վերաբերյալ։