AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Բաց դաս է Երևանի Գրիգոր Նարեկացու անվան N137 հիմնական դպրոցում

23/03/2023

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Լուսինե Շաքարյանը Ջրի համաշխարհային օրվան նվիրված բաց դաս է անցկացրել Երևանի Գրիգոր Նարեկացու անվան N137 հիմնական դպրոցի 9 դասարանի աշակերտների հետ։
Ներկայացվեց Ջրի համաշխարհային օրվա խորհուրդը, անցկացման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ու պահպանման խնդիրներին:
Բաց դասին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև աշակերտները: Հարց ու պատասխանի արդյունքում դասն ավելի բովանդակալից դարձավ, որի արդյունքում աշակերտներն իրազեկվեցին Ջրի համաշխարհային օրվա անցկացման կարևորության մասին, ամրապնդեցին և հարստացրեցին իրենց գիտելիքները ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման քայլերի, ջրամատակարարման և սանիտարիայի ոլորտում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունների վերաբերյալ: