AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունը իրականցնում է ստորերկրյա ջրերի մշտադիտարկումներ

23/02/2023

Հայաստանի ջրային ռեսուրսների պահպանման, ողջամիտ օգտագործման և համապարփակ կառավարման նպատակով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունը իրականցնում է ստորերկրյա ջրերի մշտադիտարկումներ:
Այդ նպատակով ՀՀ 6 ջրավազանային կառավարման տարածքներում ընտրվել են 119 դիտակետեր, որոնք իրենցից ներկայացնում են հորատանցքեր կամ բնաղբյուրներ: Դիտարկվում են ստորերկրյա ջրերի ծախսը, մակարդակը (ճնշում) և ջերմաստիճանը ամսական 6 անգամ հաճախականությամբ:

Ծախսի չափումները կատարվում են ջրաչափական պտուտակաչափով, ծավալային եղանակով (տարբեր տարողությամբ չափանոթներով), ինչպես նաև ուղղանկյուն ու եռանկյուն ջրթափերով: Բացասական մակարդակով հորատանցքերում (երկրի մակերևույթից ցածր) չափումներն իրականացվում են մեխանիկական և էլեկտրոնային մակարդակաչափերով, իսկ դրական մակարդակները (շատրվանները)՝ ճնշումաչափերով:
Ջերմաստիճանի չափումները կատարվում են էլեկտրոնային և սնդիկային ջերմաչափերով: Ստորերկրյա ջրերի որակի մոնիթորինգն է իրականացվում է տարեկան երկու անգամ:
Որոշվում են ստորերկրյա ջրերի հանքայնացումը, ջրածնային ցուցիչը (pH), ընդհանուր կոշտությունը, հիմնական անիոնները, կատիոնները, չոր մնացորդը, միկրոտարրերի պարունակությունը և այլն՝ ընդհանուր 40 բաղադրիչ: