AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Արեգակնային պսակի զանգվածային արտանետումներ

22/02/2023

Դրանք մագնիսացված մասնիկների հսկայական կույտեր են, որոնք Արեգակն արտանետում է տիեզերք` ժամում ավելի քան 1․500․000 կմ արագությամբ։ Ունենում են ահռելի զանգվածներ, ընդհուպ մեկից մինչև մի քանի միլիարդ տոննա։ Դուրս գալով միջմոլորակային տարածություն՝ կարող են ընդարձակվել և հասնել Արեգակի և երկրի միջև եղած հեռավորության մեկ քառորդին (մոտ 35․000․000 կմ)։ Հաճախ այդ պրոցեսը տեղի է ունենում արևի բռնկումից հետո։

Պսակի զանգվածային արտանետումների վերլուծության համար կարևոր պարամետրեր են հանդիսանում չափը, արագությունը և ուղղությունը։ Իսկ գեոմագնիսական փոթորիկների կանխատեսման համար առավել կարևոր են վերոնշյալ արտանետումների ուժն ու ուղղությունը։ Երկիր հասնելուն պես կարող են առաջացնել գեոմագնիսական խանգարումներ, որոնք արարում են գեղեցիկ և շլացուցիչ բևեռափայլեր, առաջացնում կարճ միացումներ արբանյակներում և էլեկտրացանցերի խանգարումներ Երկրի վրա։ Մեծ ուժգնության դեպքում գեոմագնիսական փոթորկի պատճառ են դառնում։
Հետազոտություններն իրականացվում են ինչպես արբանյակներով, այնպես էլ երկրից՝ Կորոնագրաֆ կոչվող գործիքի միջոցով։ Ըստ իրենց առաջացրած գեոմագնիսական փոթորիկների դասակարգվում են G1, G2, G3, G4, G5 ինդեքսներով, որոնց համապատասխանում են գեոմագնիսական դաշտի վիճակը բնութագրող մոլորակային Kp ինդեքսները։ Գեոմագնիսական դաշտը հասնում է անկայունության կետի Kp-ի 5 և ավել ինդեքսների դեպքում։