AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 14-ին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Էրիկ Մարկովսի և Ալեքսեյ Հովակիմյանի հետ

15/02/2023

Փետրվարի 14-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով նորանշանակ պատասխանատու Էրիկ Մարկովսի և դեսպանատան տնտեսական հարցերով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանի հետ։
Պրն. Մարկովսիի պորտֆոլիոն ընդգրկում է նաև շրջակա միջավայրը և օդի որակի առնչվող հարցերը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում, մանավորապես Երևանում օդի որակի հիմնախնդիրները, թե ինչպես է գործում օդի որակի մոնիթորինգի և հաշվետվության համակարգը, ինչպիսի ծրագրեր կան համակարգի զարգացման համար, ինչ մարտահրավերներ կան համակարգում և ինչ ծրագրեր կան այդ մարտահրավերներին դիմակայելու համար։
Հանդիպման ընթացքում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրեց ՊՈԱԿ-ի գործառույթները՝ նշելով, որ ՊՈԱԿ-ի ձևավորման հիմքում ընկած է եղել շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի իրականացումը։
Մանրամասն ներկայացվեց օդի որակի մոնիթորինգի իրականացման գործընթացը, պետական կառույցների միջև փոխհամագործակցությունը, տվյալների հասանելիության և փոխանակման խնդիրները, մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի զարգացման նպատակները և տեսլականը, որոնք բխում են ՀՀ կառավարության 2021-2026թթ. միջոցառումների ծրագրից, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության և միջազգային այլ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից։