AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հունվարի 18-19-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կողմերի համաժողովների բյուրոների համատեղ հանդիպումը

02/02/2023

Հանդիպումն անցկացվել է հիբրիդային եղանակով։ Հանդիպմանը մասնակցել են Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայետը, Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղարի տեղակալ Կառլոս Մարտին-Նովելլան, կառավարման մասնաճյուղի պետ Դեյվիդ Օգդենը, Բազելի Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների նախագահները, վերոնշյալ կոնվենցիաների տարածաշրջաններ ներկայացնող այն փոխնախագահները, որոնք առաջադրվել էին տարածաշրջանների կողմից բյուրոների համատեղ հանդիպմանը մասնակցելու համար, ինչպես նաև քարտուղարության ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետությունից որպես բյուրոյի անդամ «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից, Բազելի կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի Բյուրոյի համանախագահ, հանդիպմանը մասնակցել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են և համաձայնեցվել Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կողմերի համաժողովների հանդիպմանը վերաբերող մի շարք աշխատանքային և կազմակերպչական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային նախապատրաստական հանդիպումներին վերաբերող հարցեր։
Պլանավորվել են հետագա անելիքները, քննարկվել Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կողմերի համաժողովների 2023 թվականի հանդիպումների նախնական օրակարգը և վերանայվել աշխատանքի նախնական ժամանակացույցը։
Մասնավորապես քննարկվել են հետևյալ թեմաները․
Հանդիպման բացում։
Օրակարգի ընդունում։
Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կողմերի համաժողովների 2023 թվականի հանդիպումների կազմակերպում։
Աշխատանքի կազմակերպում։
Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների ներքո միջնիստային ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների վերաբերյալ քարտուղարության ճեպազրույցը՝ ներառյալ օժանդակ մարմինների նիստերի արդյունքների ամփոփագիրը։
Աշխատանքի նախնական ժամանակացույցի, ինչպես նաև հնարավոր կոնտակտային և այլ խմբերի ժամանակացույցի նախագծային տարբերակի քննարկում։
Ընտրություններ։
Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կողմերի համաժողովների 2023 թվականի նիստերի կազմակերպման հետ կապված այլ հարցեր.
ա․ թեմա և ցուցահանդես,
բ․ տարածաշրջանային նախապատրաստական հանդիպումներ,
գ․ դրամահավաք,
դ․ այլ պայմանավորվածություններ, ներառյալ հնարավոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման և ռիսկի նվազեցման միջոցառումները։
Այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում բյուրոների համատեղ նիստին ներկա անդամների կողմից համաձայնեցվել է Արտակ Խաչատրյանի թեկնածությունը, որպես ընտրությունների համակարգող «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից։