AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Արեգակնային բռնկումներ

20/01/2023

Արեգակնային բռնկումները Արեգակից էլեկտրամագնիսական ճառագայթման մեծ ժայթքումներ են։
Բռնկումները սովորաբար տեղի են ունենում Արեգակի այն ակտիվ շրջաններում, որտեղ գերակշռում են ուժեղ մագնիսական դաշտերը։ Երբ այս մագնիսական դաշտերը զարգանում են, նրանք կարող են հասնել անկայունության կետի, և էներգիա արտազատել այսպիսի տարբեր պոռթկումներով: Միջմոլորակային տիրույթում պոռթկումները շարժվում են լույսի արագությամբ: Դրանք պարունակում են լույսի և մասնիկների ահռելի հոսք։ Երկրագնդի դեպի արևն ուղղված կողմում հանգեցնում են ռենտգենյան և ծայրահեղ ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակի բարձրացմանը, որը մեծամասամբ կլանվում է իոնոլորտի կողմից։ Ավելի հզոր բռնկումները խոչընդոտ են հանդիսանում բարձր հաճախականության ռադիոալիքների տարածմանը Երկրի շուրջ և կարող են հանգեցնել նույնիսկ դրանց անջատմանը։

Ըդհանուր առմամբ բռնկումները արեգակնային համակարգի ամենահզոր պայթյուններն են. այսպիսի էներգիայի արտանետումները համեմատելի են միլիարդավոր ջրածնային ռումբերի պայթյուններից անջատվող էներգիայի հետ։
Ըստ իրենց ուժգնության բռնկումները բաժանվում են A,B,C,M և X չափման սանդղակով։ Ամեն հաջորդ դաս իր նախորդից մեծ է 10 անգամ։ Իրենց ներսում նույպես բաժանված են և համարակալված թվերով։ Օրինակ՝ A2, B8, M5 և այլն։
Նորագույն տեխնոլոգիաներով գրանցված ամենահզոր բռնկումը տեղի է ունեցել 2003 թվականին և հասել մինչև X28 մակարդակի, որից հետո խոչընդոտ է առաջացրել չափիչ սենսորներում և անջատել դրանք։ Ուղեկցվել է ռադիոհաղորդակցության անջատումներով, տիեզերական սարքավորումների աշխատունակության նվազմամբ և մեծապես ազդել գեոմագնիսական դաշտի վրա։

Հանդիպում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջուկային գիտությունների և կիրառման բաժնի ծովային միջավայրի Մոնակոյի լաբորատորիաների տեխնիկական փորձագետ Սաբինա Ազեմարի հետ

08/02/2023

Փետրվարի 6-ին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրեց նորանշանակ տնօրենի տեղակալ Ատոմ Գրիգորյանին

07/02/2023

Փետրվարի 2-ին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 9-րդ դասարանի աշակերտները

06/02/2023

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի հետ 2023 թվականի հունվարի 20-ին կնքել է Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողությունների ֆինանսական համաձայնագիր

03/02/2023

Հունվարի 18-19-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կողմերի համաժողովների բյուրոների համատեղ հանդիպումը

02/02/2023