AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Դեկտեմբերի 8-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողները

09/12/2022

Դեկտեմբերի 8-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողները՝ նույն ֆակուլտետի դասախոս Վարդուհի Մարգարյանի ուղեկցությամբ: Այցելության ընթացքում նրանք ծանոթացան մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, ինչպես նաև սարքերի աշխատանքի սկզբունքներին: «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր դպրոցների աշակերտներին, ԲՈՒՀ-երի ուսանողներին՝ ի նպաստ աշակերտների և ուսանողների մասնագիտական կարողությունների աճին և շրջակա միջավայրի պահպանության պատասխանատվության մեծացմանը: