AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիաների փոփոխությունը․ 2017-2021թթ

25/11/2022

Չնայած նրան, որ ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան վերջին 5 տարիների ընթացքում չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), դիտվում է կոնցենտրացիայի աճման տենդենց:
2021 թվականին ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան մայրաքաղաքի մթնոլորտային օդում կազմել է 0․027մգ/մ³:

Այս ցուցանիշն ավելի է.

  • 2017 թվականի համեմատ՝ 1․7 անգամ,
  • 2018 թվականի համեմատ՝ 1․5 անգամ,
  • 2019 թվականի համեմատ՝ 1․7 անգամ,
  • 2020 թվականի համեմատ՝ 1․2 անգամ։

Ազոտի երկօքսիդի 2021 թվականի առավելագույն օրական կոնցենտրացիան դիտվել է օգոստոսի 18-ին և կազմել 0.910 մգ/մ³, ինչը գերազանցում է ՍԹԿ-ն 22.7 անգամ:
Վերջին տարիների ընթացքում գրեթե համանման ձևով փոփոխվում է նաև շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետվող ազոտի օքսիդների քանակությունները: