AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Էլ Նինյո/Լա Նինյա հարավային տատանում, որը աշխարհի տարբեր մասերում մեծ ազդեցություն ունի կլիմայի վրա

18/11/2022

Այս բնական երևույթը ներառում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հասարակածային մասերի ջերմաստիճանի տատանումները՝ զուգորդված մթնոլորտի փոփոխություններով։
Այս երևույթի ուսումնասիրման առաջընթացը բարելավել է կանխատեսման հմտությունները՝ հասարակությանը հնարավորություն տալով պատրաստվել հարակից վտանգներին, ինչպիսիք են հորդառատ անձրևները, ջրհեղեղները և երաշտը:
Ներկա իրավիճակը և ապագայի հեռանկարները
Լա Նինյայի պայմանները Խաղաղ օվկիանոսի արևելյան մասերում պահպանվել և ամրապնդվել են, քանի որ 2022 թվականի հուլիսի կեսերից մինչև օգոստոսի կեսերը ուժգնացել է պասսատների` արևադաձային քամիների ազդեցությունը: Այս երևույթի հետևանքով երաշտային պայմաններ են ձևավորվել Աֆրիկայիում և Հարավային Ամերիկայում, այնինչ Ավստրալիայի արևելյան մասում դիտվել են հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ։ Հավանական է, որ այս պայմանները կշարունակվեն նաև 2022 թվականի մնացած ժամանակահատվածում։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը կանխատեսում է ընթացիկ Լա Նինյայի շարունակական ազդեցությունը հաջորդ վեց ամիսների ընթացքում, որը 70% հավանականությամբ տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին, բայց աստիճանաբար կթուլանա մինչև 2022/2023 դեկտեմբեր-փետրվար:
Լա Նինյայի պայմանները, որոնք ձևավորվել են 2020 թվականի սեպտեմբերին, շարունակում են գերակշռել մինչև 2022 թվականի օգոստոսի կեսերը:
Ներկայիս Լա Նինյայի օվկիանոսային, ինչպես նաև մթնոլորտային բաղադրիչները փոքր-ինչ ուժեղացել են 2022 թվականի հուլիսի կեսերից սկսած։
2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լա Նինյայի շարունակության մոտ 70% հավանականություն կա, իսկ Էլ Նինյոյի զարգացման հավանականությունը գրեթե զրոյական է: