AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների և Ծրագրի անտառների մոնիթորինգի գծով խորհրդատուների միջև

18/11/2022

Նոյեմբերի 17-ին «Հայաստանի անտառների դիմակայություն, կլիմայի փոփոխության մեղմման միջոցով հարմարվողականության և գյուղական վայրերում կանաչ աճի խթանում» ծրագրի շրջանակներում կայացավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների և Ծրագրի անտառների մոնիթորինգի գծով խորհրդատուների միջև։
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն հայտնեց համագործակցության և վստահության համար, ինչի շնորհիվ ՊՈԱԿ-ը հանդիսանում է ծրագրի կարևոր գործընկեր։
Ծրագրի անտառների մոնիթորինգի գծով խորհրդատու Ռադիմ Ադոլթը ներկայացրեց Հայաստան իր այցի հիմնական նպատակը, մասնավորապես քննարկվեցին առաջիկա օրերի ընթացքում կայանալիք Հայաստանի անտառի ազգային մոնիթորինգի խորհրդի 1-ին նիստի անցկացման հետ կապված մի շարք հարցեր։ Նիստի ընթացքում կներկայացվեն նաև Հայաստանի անտառի ազգային մոնիթորինգի խորհրդի կազմը, համապատասխան ռազմավարության նախագիծը և կնախանշվեն խորհրդի հետագա անելիքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն բացերին, որոնց լուծումն առաջնային նշանակություն ունի ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար։ Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ գտնել լուծումներ և կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից, համաֆինանսավորող է հանդիսնում ՀՀ կառավարությունը։
Ծրագիրն իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագրի բաղադրիչ 3-ի (անտառների մոնիթորինգ և աշխարհատեղեկատվական համակարգեր) գործընկերն է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։