AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խումբն այցելեց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ

26/08/2022

Օգոստոսի 15-19-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խումբն այցելեց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ, որտեղ անցավ ինդիկատոր տեսակների ճանաչման դասընթացի առաջին փուլը։

Դասընթացի ընթացքում անտառտնտեսության աշխատակիցներն իրենց ծանոթ և ոչ այնքան ծանոթ տեսակները դիտարկեցին բոլորովին այլ տեսանկյունից՝ որպես իրենց պաշտպանության տակ գտնվող անտառների վիճակի ցուցիչներ, որոնց առկայությունն ու բացակայությունը, ինչպես նաև քանակի փոփոխությունը կարող է օգնել անտառի կառավարման առավել արդյունավետ միջոց ընտրելու հարցում։
Այնուհետև անտառտնտեսության աշխատակիցների հետ համատեղ կատարվեց շրջայց չորս անտառպետությունների տարածքով։ Շրջայցի ընթացքում դիտարկված հարուստ կենսաբազմազանության մեջ արձանագրվեց թռչունների դասին պատկանող 10 տեսակ, ագարիկոմիցետների դասի՝ 4, երկշաքիլավորների, լեկանորոմիցետների, սողունների, երկկենցաղների դասերի 1-ական ինդիկատոր-տեսակներ։