AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. Հուլիսի 28-օգոստոսի 3-ը (2022թ.)

05/08/2022

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 3-ին, Արաբկիրում՝ հուլիսի 29-ին, 30-ին, օգոստոսի 1-3-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 1-ին և 3-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին և օգոստոսի 2-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հուլիսի 28-ին և օգոստոսի 2-ին։