«Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» գիտական ծրագրի (20RF-039 ծածկագրով) շրջանակներում փորձի փոխանակման և սեմինարների մասնակցության նպատակով` այց Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանության համալսարան
25/07/2022
Հուլիսի 11-15-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը և հիդրոլոգիայի ծառայության հիդրոգրաֆիայի, հիդրոմորֆոլոգիայի և հիդրոմետրիայի բաժնի առաջին կարգի մասնագետ Վարդուհի Մարգարյանը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության Կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության շրջանակներում իրականացվող «Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» գիտական ծրագրի (20RF-039 ծածկագրով) շրջանակներում փորձի փոխանակման և սեմինարների մասնակցության նպատակով` այցելել են Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանության համալսարան (ՌՊՀՕՀ, Սանկտ Պետերբուրգ):
Այցելության ընթացքում անցկացվել են սեմինարներ դինամիկ մաթեմատիկական մոդելները հիդրոլոգիայում, հիդրոլոգիական պրոցեսների ստոխաստիկ մոդելավորում, մասնակի անորոշ հիդրոլոգիա թեմաներով, ինչպես նաև՝ գործնական սեմինար։
Քննարկվել են «ՀՄԿ» ՊՈԱԿ-ում գետային հոսքի դինամիկ մոդելների կիրառման և ներդնման հնարավորությունները:
Տեղի են ունեցել հանդիպումներ ՌՊՀՕՀ-ի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնի վարիչ Վ.Ա. Խաուստովի, նույն ամբիոնի դոցենտ և թեմայի ռուսաստանյան կողմի ղեկավար Ե.Վ. Գայդուկովայի, ջրատեխնիկական հետազոտությունների ամբիոնի վարիչ Դ.Ի. Իսաևի, Հիդրոլոգիայի և օվկիանոսագիտության Ինստիտուտի տնօրեն տիկին Տ.Ռ. Երյոմինայի հետ։
ՌՊՀՕՀ-ի Գիտության, տեխնոլոգիայի և նորարարության դեպարտամենտի տնօրեն Ի.Գ. Մյասնիկովի հետ հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հարցերը և հնարավորությունները:
Համաձայնություն է ձեռք բերվել թեմայի ավարտին ներկայացնել տպագրության «Լեռնային և կիսալեռնային երկրներում գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» համատեղ մենագրությունը: