AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

11/07/2022

Աշխատանքային պայմաններ՝ մշտական
աշխատանքի վայրը՝ ք.Երևան
աշխատավարձը՝ 200000 ՀՀ դրամ

  Պարտականություններ՝

  • Գործընկեր կառույցների հետ փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման, համակարգման, մշակման և զարգացման աշխատանքներին մասնակցություն
  • Գիտատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող հանդիպումների, գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպման և նցկացման աշխատանքներին մասնակցություն
  • Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման ուղղությամբ անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերման և մշակման աշխատանքների իրականացում
  • Համաձայնագրերի նախագծերի մշակում, համաձայնեցման գործընթացի ապահովում
  • Գործուղումների կազմակերպում
  • Անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունների իրականացում
  • Օտարերկրյա պատվիրակությունների, մասնագետների ընդունման և այդ աշխատանքների հետ կապված արարողակարգային գործառույթների կատարում
  • Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում

  Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (քաղաքագիտություն, հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ կամ հարակից մասնագիտություն)
  • Առնվազն 3 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (բակալավրի որակավորման առկայության դեպքում) կամ 1 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (մագիստրոսի որակավորման առկայության դեպքում)
  • Կայուն զարգացման նպատակների և երկրի ստանձնած հանձնառությունների իմացություն
  • Միջազգային համագործակցության ձևաչափերի և դրանց կարգավորող իրավական ակտերի իմացություն
  •  Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն 
  •  Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն
  •  Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն 
  •  Համակարգչային ծրագրերի իմացություն

 Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք ։

  Դիմելու վերջնաժամկետը` հուլիսի 21-ը, ժամը 18:00: