07/07/2022
Հունիսի 27-ից հուլիսի 1-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացվել են «մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների» հետազոտությունների աշխատանքներ Տանձուտի և Ֆիոլետովոյի տեղամասերում:
Կատարվել են դաշտային հետազոտություններ, վերցվել է հողի, թափոնների համակցված և խորքային նմուշներ` հետագա լաբորատոր հետազոտությունների համար:
Իրականացվել է ԱԹՍ օդալուսանկարահանումներ՝ քարտեզագրման աշխատանքների համար: