06/07/2022
Համաժողովը կազմակերպվել էր համատեղ Շրջակա միջավայրի նախարարության, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» (ՀՄԿ) ՊՈԱԿ-ի, SEVAMOD2 և EU4Sevan ծրագրերի կողմից:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը և ԳՄՀԸ (GIZ) EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը։
Համաժողովին մասնակցում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Գայանե Գաբրիելյանը, «ՀՄԿ» ՊՈԱԿ֊ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, ներկայացուցիչներ շրջակա միջավայրի նախարաության տարբեր ստորաբաժանումներից և «ՀՄԿ» ՊՈԱԿ֊ից, Ջրային կոմիտեից, «Սևան» ազգային պարկից, միջազգային փորձագետներ Մարտին Շուլցը և Կարստեն Ռինկեն` Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնից, ՄԱԶԾ Կլիմայի, Շրջակա միջավայրի և Ճկունության ծրագրից, «EU4Environment» ծրագրից, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնից, ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնից, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, Գեղարքունիքի մարզային ՀԿ-ների ներկայացուցիչներ և ոլորտի առանցքային ներկայացուցիչներ:
Համաժողովին, որպես պանելային քննարկման բանախոս, մասնակցում էր նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը։ Լ. Ազիզյանը ներկայացրեց ՊՈԱԿ-ի համագործակցության հեռանկարները գիտական համայնքի, քաղ․հասարակության և մասնավոր ոլորտի հետ, ինչպես նաև Սևանա լճի ավազանում հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի համակարգի զարգացման տեսլականը։ Առաջին նիստը, որը նվիրված էր Սևանա լճի ավազանին առնչվող հետազոտական և զարգացման ծրագրերի հիմնական արդյունքներին ու գործողություններին, վարում էր «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։