AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի ուսանողներ անցել են ուսումնական պրակտիկա «Օդերևութաբանություն և կլիմայագիտություն» առարկայից

06/07/2022

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի առկա և հեռակա ուսուցման 2-րդ կուրսի թվով 45 ուսանողներ հունիսի 30-ին և հուլիսի 4-ին անցել են ուսումնական պրակտիկա «Օդերևութաբանություն և կլիմայագիտություն» առարկայից։
Պրակտիկան կազմակերպվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի աեորոլոգիական կայանում և համապատասխան ծառայություններում:

Պրակտիկայի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել օդերևութաբանական, ագրոօդերևութաբանական, աերոլոգիական, ակտինոմետրական, հելիոերկրաֆիզիկական և ռադիոլոգիական դիտարկումների, դրանց մշակումների, վերլուծության և տարածման հետ, չափման գործիքների, եղանակի կանխատեսման, կլիմայի փոփոխության, ԱՏՀ-ի, նախազգուշացումների հետ: