AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Քննարկում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում

30/05/2022

Մայիսի 27-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանրային քննարկում «Հրազդան գետի և Երևանյան լճի էկոլոգիական վիճակը» թեմայով։
Քննարկումը կազմակերպվել էր բնապահպանական ծրագրերի իրականացման գործընթացների վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացման նպատակով։  
Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, գիտական, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև շահագրգիռ անձիք։ 
Մասնակիցներին ողջունեց և Երևան քաղաքի ջրային օբյեկտների աղտոտվածության մասին իր մտահոգությունները հայտնեց «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Ազիզյանը, նշելով, որ Հրազդան գետի և Երևանյան լճի ջրերի աղտոտվածության տվյալներն անհանգստացնող են, պատճառները տարբեր են․ աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում կոմունալ-կենցաղային, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության կեղտաջրերը, որոնք առանց լիարժեք մաքրվելու լցվում են գետ, այնուհետև հասնում են Երևանյան լիճ, որտեղից էլ ոռոգման ցանց։ 

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ջրի որակի դիտարկումների արդյունքներն ավելի մանրամասն ներկայացրեց Օրհուս կենտրոնի համակարագողը, իր խոսքում շեշտադրելով, որ մեծ է Երևան քաղաքի ազդեցությունը Հրազդան գետի վրա։ Այստեղ հիմնական աղտոտիչներ են հանդիսանում նիտրիտ, նիտրատ, ամոնիում, ֆոսֆատ իոնները, որոնց առկայությունը գետի ջրում գյուղատնտեսական, արտադրական և կոմունալ-կենցաղային թափոնների հետևանք է հանդիսանում։ Աղտոտվածության պատճառ է նաև բնակիչների ցածր իրազեկվածությունը և նրանց էկոկրթության ցածր մակարդակը։ Համաձայն ՀՀ-ում մակերևութային ջրերի որակի սահմանված էկոլոգիական նորմերի գնահատվում են «անբավարար» կամ «վատ» որակի։  
ՇՄ նախարարությունը կարևորելով Երևան քաղաքի ջրային օբյեկտների էկոլոգիական վիճակը և դրանց բարելավմանն ուղղված գործողությունները «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հավանության է արժանացրել «Հրազդան գետի և Երևանյան լճի մաքրման բնապահպանական ծրագիրը», որը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից ներկայացվեց Ծրագրի ընթացքում արդեն իսկ իրականացված միջոցառումների մասին, ինպես նաև Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ քննարկումների արդյունքները։ Քննարկման ավարտին մասնակից հասարակական կազմակերպությունների, գիտական կառույցների ներկայացուցիչները մի շարք հարցեր բարձրացրեցին, հայտնելով իրենց կարծիքը իրականացվող և նախատեսվող ծրագրերի մասին։ 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025