AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

02/05/2022

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը ՊՈԱԿ-ի աշխատակիցներին Աշխատանքի օրվա կապակցությամբ․
Սիրելի՛ աշխատակիցներ,
Այսօր Հայաստանի Հանրապետությունը, ինչպես աշխարհի շատ պետություններ, նշում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը:
Շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Ձեր քրտնաջան աշխատանքն ու նվիրումը բոլորիս ոգեշնչումն է։
Թող յուրաքանչյուրիդ աշխատանքը պահանջված և գնահատված լինի, բերի ուրախություն և բարգավաճում:
Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ խաղաղ և ստեղծագործ աշխատանք, քաջառողջություն, հաջողություններ, ոգեշնչում բոլոր ծրագրերի և պարտավորությունների իրականացման համար՝ հանուն Ձեր ընտանիքների և մեր ՊՈԱԿ-ի զարգացման: