AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 25-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Երկրի օր-2022» թեմայով

26/04/2022

Ապրիլի 25-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Երկրի օր-2022» թեմայով։
Սեմինարի մասնակիցներն էին Ճգնաժամային կառավարման ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները։
Օրհուս կենտրոնի համակարգողը մասնակիցներին ներկայացրեց օրվա խորհուրդը, կարգախոսը, պատմությունը և այդ օրվան նվիրված միջոցառումները, որոնք կազմակերպվում են աշխարհի բոլոր երկրներում, տարբեր կազմակերպությունների կողմից։
Մասնակիցների հետ ինտերակտիվ ձևաչափով քննարկվեցին Երկիր մոլորակին սպառնացող վտանգները, այդ թվում՝ գլոբալ տաքացումը, կենսաբազմազանության, ջրերի կորուստը, խմելու ջրի, հողերի վատթարացման և անապատացման խնդիրները։ 
Միջոցառման երկրորդ հատվածում Օրհուս կենտրոնը հյուրընկալել էր Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Մարտիրոսյանին, ով մասնակիցներին ներկայացրեց մեդիագրագիտության կանոնների վերաբերյալ «Մեդիագիտակ» ուսուցողական խաղը, որը ուսուցանում է տարբերակել ճիշտ և հավաստի տեղեկատվությունը (այդ թվում նաև շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը), կեղծ տեղեկատվությունից։
Միջոցառումն արդյունավետ էր, ուսանողներն իրենց հետ տարան գիտելիքներ շրջակա միջավայրի պահպանության և մեդիագրագիտության վերաբերյալ։