AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 21-ին կայացել է «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի 1.4 արդյունքի՝ Մոնիթորինգի մեկնարկային հանդիպումը

22/04/2022

Ապրիլի 21-ին կայացել է «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի 1.4 արդյունքի՝ Մոնիթորինգի մեկնարկային հանդիպումը (առցանց), որին մասնակցում էին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանի գլխավորությամբ։ Ծրագրի նպատակն է բարելավել ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում մարդկանց բարեկեցությունը և խթանել նրանց տրանսֆորմացիան` համաձայն Եվրոպական կանաչ գործարքի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ): Ծրագիրն իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների միջոցով. Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալություն (ԱՄՇԳ), Ավստրիայի զարգացման գործակալություն (ԱԶԳ), Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակ (ՖՋՄԳ), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ), Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողով (ՄԱԿ-ի ԵՏՀ): Ծրագրի իրականացման ժամանակահատվածը 2021-2024թթ.-ն է: Հանդիպման օրակարգի շրջանակում քննարկվել են հետևյալ հարցերը․ Ստորերկրյա ջրեր- Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում մոնիթորինգի ցանցի ուսումնասիրում, դաշտային հետազոտությունների իրականացում (2022թ., 2023թ.), ստորերկրյա ջրերի կարգավիճակի և միտումների գնահատման մեթոդներ, մեթոդների բարելավման համար աշխատաժողովների իրականացում: Մակերևութային ջրեր-Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում մոնիթորինգի ցանցի ուսումնասիրում, դաշտային հետազոտություններ մակրոզոոբենթոսի և ֆիտոբենթոսի տվյալների բացը լրացնելու նպատակով (2022 թ., 2023 թ.), մակերևութային ջրերի կարգավիճակի գնահատում, մակրոզոոբենթոսի անդրսահմանային նմուշառում Վրաստանի հետ,◾️ Լաբորատորիա. Լաբորատորիայի միջազգային ISO 17025 ստանդարտի համաձայն հավատարմագրման գործընթացի աջակցություն, լաբորատոր անձնակազմի տեխնիկական վերապատրաստում նոր սարքավորումների օգտագործման և ՋՇԴ մեթոդաբանության թեմաներով։