AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 23-ին տեղի է ունեցել «Ընտրված մշակաբույսերի վրա ազդող կլիմայական ռիսկերն ու սցենարները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով աշխատաժողով, որը կազմակերպվել էր Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK), Հայաստանի Հան

28/03/2022

Աշխատաժողովին ելույթով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) հայաստանյան գրասենյակի ղեկավար Էրիկ Բյոտտխերը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը և այլ հյուրեր։
Իր ելույթում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը նշեց, որ այսօրվա աշխատաժողովի կազմակերպման օրը խորհրդանշական է, քանի որ այսօր աշխարհը նշում է օդերևութաբանության համաշխարհային օրը՝ միաժամանակ շնորհավորելով օդերևութաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Միջոցառմանը մասնակցում էին պետական հաստատությունների, գյուղատնտեսական հետազոտական հաստատությունների, գյուղատնտեսական ֆինանսական հաստատությունների, միջազգային զարգացման գործակալությունների, ինչպես նաև գյուղատնտեսական ՀԿ-ների և կոոպերատիվների ներակայցուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները ներկայացրին շնորհանդես «Հայաստանում ագրոօդերևութաբանական ծառայությունները և գյուղատնտեսության հետ կապված կլիմայական ռիսկերի գնահատումը» թեմայով։
DSIK-ը, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը և IAMO-ն ներկայումս համագործակցում են Հայաստանում ընտրված մշակաբույսերի վրա հարատև կլիմայական ռիսկերի պատմական և կանխատեսվող ազդեցությունների մոդելավորման գործում։
Համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է հասկանալ կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսական արտադրության վրա Հայաստանում՝ նպաստելով երկրում տնտեսական կայունության և պարենային անվտանգության ապահովմանը: Այս նախագծի շրջանակում ուսումնասիրվել են Հայաստանի համար տնտեսապես կարևոր 12 թիրախային մշակաբույսեր (ցորեն, գարի, եգիպտացորեն, վարունգ, լոլիկ, կարտոֆիլ, խնձոր, սերկևիլ, տանձ, ծիրան, դեղձ և բալ):
Ուսումնասիրվել է նաև կլիմայի փոփոխության և եղանակային ծայրահեղ իրադարձությունների պատմական ազդեցությունը այս մշակաբույսերի բերքատվության վրա, և այն, թե ինչպես կարող է հետագայում փոխվել դրանց բերքատվության ցուցանիշը շարունակվող կլիմայական փոփոխության պայմաններում: Այս աշխատանքը պետք է հիմք հանդիսանա ռիսկերի կառավարման գործիքի ստեղծման համար, որը կօգնի հայաստանյան ֆերմերներին զարգացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության ներուժը։
#ՀՄԿ #HMC #DSIK