AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոլորտի վերաբ

24/03/2022

Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման նպատակով մարտի 23-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողների համար ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Կլիմայի ծառայության պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Արթուր Գևորգյանը բաց դասախոսություն անցկացրեց «Եղանակի և կլիմայի ուսումնասիրությունները ՀՀ-ում» թեմայով։
Ողջույնի խոսքով հանդես եկավ և մասնագիտական տոնի առթիվ ուսանողներին շնորհավորեց ՀՊՄՀ Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ներսես Սամվելյանը։
Դասախոսության ընթացքում Արթուր Գևորգյանն անդրադարձավ կլիմայի փոփոխության գնահատականների արդյունքներին, ինչպես նաև ներկայացրեց վտանգավոր եղանակային երևույթների վերլուծությունները եղանակի կանխատեսման թվային մոդելներով։
Դասախոսության ավարտին ուսանողները ստացած գիտելիքները ամրապնդեցին հարցուպատասխանի և քննարկման միջոցով։
#ՀՄԿ #HMC #WorldMetDay