24/03/2022
Աշխատանքային պայմաններ՝ Ժամանակավոր
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 130000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Պարտականություններ՝
• կազմակերպության մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետին ներկայացնել լաբորատոր աշխատանքների արդյունքների ընդհանրացումը և դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունները;
• լաբորատոր լիազորությունների սահմաններում նախապատրասնել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
• հետևում է տնօրինության կողմից սահմանված և հաստատված աշխատանքային կարգ ու կանոնին;
• պահպանում է կազմակերպության կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը;
• պահպանում է կազմակերպության կողմից հաստատված հակահրդեհային և անվտանգության կանոնները;
• իրականացում է կազմակերպության կանոնադրության, հիմնադրի, լիազոր մարմնի, գործադիր մարմնի հրահանգների, սահմանված կարգերի, հանձնարարականների, ցուցումների հիման վրա համապատասխան աշխատանքները;
• անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում լաբորատոր գործունեությունը բարելավելու և զարգացնելու ուղղությամբ;
• իր գործունեության ընթացքում ղեկավարվում է լաբորատոր ստանդարտ գործառնական ընթացակարգերով և որակի համակարգի փաստաթղթերով։
Սահմանված պահանջներ՝
• ունի քիմիայի, կենսաքիմիայի կամ քիմիական տեխնոլոգիայի բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ;
• ունի համակարգչային գիտելիքներ;
• տիրապետում է օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն);
• տիրապետում է լաբորատոր սարքերի շահագործմանը և մեթոդաբանությանը;
• ունի ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքային ռեժիմում աշխատելու ունակություն;
• ունի միջանձնային, հաղորդակցման և թիմում աշխատելու բավարար հմտություններ;
• ունի աշխատանքային ժամանակի պատշաճ կառավարման կարողություն;
• ունի լավ գիտական դատողություն:
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կենտրոնական լաբորատորիայի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության մթնոլորտային օդի Երևանի լաբորատորայի առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք ։
Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 1, ժամը 18:00: