AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայության գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

24/03/2022

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 150000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

•    մշակում և կիրառում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների համար մեթոդներ.
•    իրականացնում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների ստուգաչափում, սպասարկում և լիարժեք շահագործում է այն.
•    լիարժեք տիրապետում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների շահագործման համար կիրառելի համապատասխան մեթոդներին.
•    իրականացնում է հիդրոկենսաբանական նմուշների նմուշապատրաստում և համապատասխան պարամետրերի որոշում.
•    իրականացնում է անալիզների արդյունքների հավաքագրում, ամբողջացում/մշակում և փոխանցում է հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայության պետին.
•    տարվա համար կազմում է նախատեսած անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի և այլ օժանդակ իրերի ցանկ և փոխանցում հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայության պետին.
•    կազմակերպության հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայության պետին է ներկայացնում լաբորատոր աշխատանքների արդյունքների ընդհանրացումը և դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունները.
•    պահպանում և պատշաճ կերպով օգտագործում է հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայության պետից ընդունած գույքը, սարքեր/սարքավորումները։
•    լաբորատոր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

  Սահմանված պահանջներ՝

•    կենսաբանի, էկոլոգի, կենսաքիմիկոսի, քիմիկոսի կամ հարակից ոլորտի մասնագետի կոչում և (կամ) նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ Կազմակերպությունում.
•    պետք է տիրապետի լաբորատոր սարքերի շահագործմանը և մեթոդաբանությանը.
•    համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
•    ունի ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքային ռեժիմում աշխատելու ունակություն.
•    հայերեն լեզվի անթերի տիրապետում, ռուսերենի կամ մեկ այլ օտար լեզվի իմացություն:

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայության գլխավոր մասնագետ» ։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 1, ժամը 18:00: