AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գարնանային գիշերահավասարը տարվա ամենասպասված ժամանակներից է, քանի որ ձմեռը վերջապես իր տեղն է զիջում արևառատ և ջերմ գարնանը

22/03/2022

Մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 19։33-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը։
Այդ պահին Արեգակը գտնվում էր Երկրի հասարակածի հարթության մեջ և օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները Երկրի բոլոր վայրերում հավասարվում են:
Խոսքն Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում մարտի 20-ի լուսավոր հատվածն ավելի երկար տևեց, քանի որ գումարվում էին նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը։
Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև՝ 21-ին, իսկ այժմ՝ 20-ին։ Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և 26․000 տարում կատարում 1 լրիվ պտույտ։
Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է 1 օրով դեպի առաջ։
Հայերիս կողմից ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Ամեն տարի Զատկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 17-ին։
Նախկինում գարնանային գիշերահավասարի օրը Հայաստանում համարվում էր տարվա սկիզբ։ Որոշ իսլամական երկրներում օրինակ՝ Իրանում, գարնանային գիշերահավասարի օրը ներկայումս էլ համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), այն ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025