16/03/2022
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 120000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Պարտականություններ՝
• բաժնի, ծառայության պետին ներկայացնում է աշխատանքների արդյունքները և առկա խնդիրները;
• ապահովում է բաժնի պետի կողմից առաջադրված բաժնի աշխատանքային ծրագրերի ժամանակին և որակով կատարումը;
• անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր գործունեության շրջանակներում աշխատանքնային բարելավելու և զարգացնելու ուղղությամբ;
• համագործակցում է ծառայության մյուս բաժինների հետ, ինչպես նաև պետի միջոցով այլ ծառայությունների և ստորաբաժանումների հետ;
• օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր գործառույթների ապահովման համար, իր մեղքով Կազմակերպությանը գույքին պատճառված վնասի համար։
Սահմանված պահանջներ՝
• ունի ոլորտին առնչվող բարձրագույն մասնագիտական կրթություն;
• հայերեն լեզվի անթերի տիրապետում, ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
• համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցի ծառայությունից օգտվելու կարողություն;
• աշխատանքային միջավայրում շրջապատի հետ վարվելակերպի կանոններին տիրապետելու ունակություն
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն»-ի ՊՈԱԿ-ի «Կլիմայի ծառայության կիրառական կլիմատոլոգիայի բաժնի առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք։
Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 3, ժամը 18:00: