AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հունվարի 8-ը Երկրի պտույտի օրն է

10/01/2022

1851 թվականի հունվարի 8-ին ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն առաջին անգամ ապացուցեց և հստակ ցույց տվեց, թե ինչպես է Երկիրը պտտվում: 
Փորձի համար նա օգտագործել է 28 կգ-անոց կապարապատ արույրե գունդ՝ 67 մետր երկարության լարով կախելով Փարիզի Պանթեոնի գմբեթից։ Ներքևում ավազից պատրաստված էր 6 մետր տրամագծով շրջանաձև արահետ այնպես, որ գունդը տատանումների ժամանակ իր սուր ծայրով թողնում էր իր հետքերը։ Դիտարկելով ճոճանակի պտույտը` գիտնականը եզրակացություն է արել Երկրի պտույտի մասին։ 
Սարքը հետագայում կոչվեց Ֆուկոյի ճոճանակ։ 
 
Ի դեպ, այս տոնն ամեն տարի նշվում է ամբողջ աշխարհում։