AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ.Ազիզյանի շնորհավորանքը Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ

29/12/2021

Հարգելի՝  գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող բարդ տարին բավական հեշտ հաղթահարվեց Ձեր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի շնորհիվ:
Շնորհակալություն եմ հայտնում նվիրված աշխատանքի համար: Շնորհակալություն նաև Ձեր ընտանիքներին, ովքեր ըմբռնումով են մոտենում աշխատանքում Ձեր զբաղվածությանը:
Գալիք 2022 թվականին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ, ընթացիկ ծրագրերի հաջող ավարտ և նոր հետաքրքիր գաղափարներ, որոնք միշտ հայտնվում են մեր լավ թիմում: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը և աշխատանքը թույլ կտան հասնել մեր բոլոր նպատակներին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: