AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Դեկտեմբերի 28-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ հերթական ընդլայնված գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև մասնագիտական ծառայությունների պետերը

29/12/2021

Տարեվերջյան ամփոփիչ խոսքով ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ-ն շնորհակալություն հայտնեց բոլոր աշխատակիցներին 2021թ․ ընթացքում իրականացված աշխատանքների համար, շեշտվեց մի շարք ուղղություններով կատարված աշխատանքների, համաձայնագրերի կնքման, կառուցվածքային փոփոխությունների, նորաստեղծ ստորաբաժանումների հետագա գործունեության ուղղության և զարգացման, կենտրոնական լաբորատորիայի հավատարմագրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Տնօրենը նշեց, որ 2022թ․ ընթացքում Փարիզի համաձայնագրի ներքո գործառույթներ իրականացնելու, Կլիմայի կանաչ հիմնադրամի ծրագրերի հետ կապված ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը և նշված բոլոր խնդիրների իրականացման նպատակով շեշտեց, որ պետք է գործադրել հնարավոր ջանքերը՝ աշխատանքների անխափան ընթացքի և շարունակականության ապահովման ուղղությամբ։