AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2021 թվականի դեկտեմբերի 28-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալեց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանին և «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շր

29/12/2021

Այցի նպատակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին որպես ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի 1-ին և 3-րդ բաղադրիչների ներքո գործողությունների իրականացնող գործընկեր ներգրավելու մասին հարցի և պայմանագրից բխող գործողությունների քննարկումն էր:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ պրն Ազիզյանը կարևորեց Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման ապահովմանը։
Անդրադառնալով ծրագրի բուն գործողություններին՝ տիկին Հարությունյանը նշեց ծրագրի նպատակը. այն է հիմնել «Չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման» (MRV, ՉՀՀ) համակարգ:
Ծրագրի շրջանակում իրականացվող առաջադրանքները նպատակ ունեն ապահովելու ՉՀՀ համակարգի մեթոդաբանական հիմքը և հետագա կազմակերպչական աշխատանքները։ Կազմակերպչական աշխատանքները ներառում են անհրաժեշտ տվյալների համար առաջարկվող ձևաչափերը և համապատասխան ուղեցույց՝ այդ տվյալների հավաքագրման և ՉՀՀ համակարգում ինտեգրման համար։
ՀՄԿ ՊՈԱԿ-ի կողմից «ՉՀՀ» առաջադրանքի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները հիմնականում վերաբերում են տվյալների հավաքագրման և հաշվետվության մեխանիզմներին՝ նպատակ ունենալով ներկայացնել առաջարկություններ համակարգը կարգավորող նորմատիվային դաշտի բարելավումների վերաբերյալ՝ ջերմոցային գազեր գույքագրման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ տվյալների, մասնավորապես՝ հողօգտագործման, հողօգտագործման փոփոխության և անտառտնտեսության, արդյունաբերական գործընթացների և թափոնների ոլորտների վերաբերյալ տվյալների հավաքագրման և որակի գնահատման/որակի հսկողության (ՈԱ/ՈՀ) ներդաշնակեցման նպատակով` համաձայն Հաշվետվողականության Ընդհանուր Շրջանակի (CRF, ՀԸՇ) պահանջներին: Այնուհետև կմշակվի ՉՀՀ պլան, որը կընդգրկի վերը նշված ոլորտները և կսահմանի տվյալների հավաքագրման, հաշվետվությունների և արխիվացման համար պատասխանատու բոլոր կողմերին։
Մինչդեռ ծրագրի Ծրագրի 3-րդ բաղադրիչի առաջադրանքները նպատակ ունեն զարգացնել ազգային գերատեսչությունների/հաստատությունների կարողությունները, ապահովել նրանց անհրաժեշտ գործիքակազմով, գիտելիքներով և միջոցներով, որոնք հնարավորություն կտան իրականացնել ջերմոցային գազերի գույքագրման և Թափանցիկության ընդլայնված շրջանակի շրջանակներում պահանջվող գործողությունները:
Հաշվի առնելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության 2024 թվականից Թափանցիկության երկամյա զեկույցներ մշակելու և ներկայացնելու պարտավորությունը՝ տիկին Հարությունյանը առանձնացրեց Շրջակա միջավայրի նախարարության` որպես Կոնվենցիայի շրջանակներում հաշվետվություններ ներկայացնելու և ջերմոցային գազերի ազգային կադաստր մշակելու համար պատասխանատու ազգային մարմնի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն աջակցելու նպատակով ՄԱԶԾ-ի ջանքերը, ինչպես նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կարևորությունը՝ ուղղված վերոնշյալ գործողությունների իրականացմանը: