AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Եվրոպական հարևանության գործիք–Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիս 4-ից 6-ը Անի Պլազա հյուրանոցում կազմակերպվել է սեմինար

07/06/2019

ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը և ոլորտի շահագրգիռ գերատեսչությունները 2019 թվականի  հունիս 4-ից 6-ը Անի Պլազա հյուրանոցում մասնակցել են «Եվրոպական հարևանության գործիք–Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության կողմից կազմակերպված դասընթացին: Դասընթացի նպատակն էր հզորացնել ազգային փորձագետների գիտելիքներն ու կարողությունները՝ շրջակա միջավայրի, մասնավորապես, կենսաբազմազանության, ջրի, հողի, թափոնների, օդի ցուցանիշների միջոցով ազգային գնահատման, ինչպես նաև ինքնագնահատման զեկույցների պատրաստման համար:  Դասընթացի օրակարգը բավականին հագեցած էր, ինչպես հետաքրքիր զեկույցներով, այնպես էլ գործնական աշխատանքներով: Գործնական աշխատանքների ընթացքում, ինչպես ՊՈԱԿ-ի, այնպես էլ շահագրգիռ գերատեսչությունների մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց տեսակետերը և առաջարկությունները շրջակա միջավայրի գնահատման զեկույցների բովանդակության վերաբերյալ:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025