ԼՐԱՀՈՍ

Իոնային քրոմատոգրաֆիայի մեթոդի դասընթաց ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի շրջանակներում

23/05/2019

2019թ. մայիսի 20-23 ընկած ժամանակահատվածում «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկետվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում անցկացվեց Իոնային քրոմատոգրաֆիայի մեթոդի դասընթաց ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի գործընկեր Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայի Իոնային քրոմատոգրաֆիայի փորձագետ Քրիստիան Շյութցի կողմից: Դասընթացի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր` կապված սարքի և մեթոդի առանձնահատկությունների հետ: Առանձնակի ուշադրության արժանացան չափաբերման, անալիզի ընթացքի, տվյալների մշակման, հայտնաբերման սահմանի, չափումների անորոշությունների, ինչպես նաև մեթոդի Ստանդարտ գործառնական ընթացակարգի (SOP) հետ կապված թեմաները: Մայիսի 23-ին փորձագետի կողմից անցկացվեց սեմինար լաբորատորիայի ամբողջ անձնակազմի համար. ներկայացվեցին իրենց լաբորատորիայում ներդրված և կիրառվող երկու տասնյակից ավել ընթացակարգեր` համառոտ նկարագրությամբ: Դասընթացի ամբողջ ընթացքում ձեռք բերված գիտելիքները և փորձի փոխանակումը դրական և կարևոր նշանակություն կունենա հետագա լաբորատոր աշխատանքների բարելավման համար: