AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՕԿ-ը հաստատել է հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր

04/11/2021

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հաստատել է հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր։ Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսը հավանություն է տվել Ջրային ռեսուրսների մասին հռչակագրին՝ ներառյալ Ջրի և կլիմայի կոալիցիային, արագացնելու ԿԶՆ 6 իրագործումը, և հաստատել հիդրոլոգիայի համար նոր տեսլական, ռազմավարություն և զուգորդող գործողությունների ծրագիր։ Բանաձևերն արտացոլում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ջրին տրված գլխավոր առաջնահերթությունը՝ հաշվի առնելով աճող ջրի սթրեսը և ջրի հետ կապված վտանգները, որոնք զուգորդված են մարտահրավերներին դիմակայելու անբավարար և մասնատված կարողություններով։ Աշխարհի բնակչության կեսից ավելին մինչև 2030 թվականը կապրի ջրի սթրեսի պայմաններում: Կլիմայի փոփոխությունն ավելի կսրի այս պայմանները և կմեծացնի մարդկության խոցելիությունը ջրի հետ կապված աղետների նկատմամբ: Ելնելով իրավիճակի հրատապությունից՝ Ջրային հռչակագիրը սահմանում է հետևյալ ձգտումները.

  • որ մինչև 2030 թվականը հեղեղումների և երաշտների հետ կապված վաղ նախազգուշացումները հասանելի կլինեն մոլորակի ցանկացած անկյունում ապրող մարդկանց,
  • որ ջրային ռեսուրսների և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի քաղաքականությունները, որոնք մշակվել են կայուն զարգացման օրակարգում կինտեգրվեն` ժողովրդին առավելագույն օգուտ բերելու համար,
  • որ մենք հետամուտ կլինենք հասնելու այս նպատակներին՝ կարողությունների զարգացման, գիտելիքների և տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև քաղաքականությունների, բոլոր մակարդակներում ինստիտուցիոնալ և իրավական/նորմատիվ հենքի ձևավորման ճանապարհով, որը հնարավորություն կտա ընդլայնել գործընկերային հարաբերությունները բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ հասարակության բոլոր սեկտորներից:

Արտահերթ կոնգրեսը հաստատեց Ջրի և կլիմայի կոալիցիան «խթանելու հիդրոլոգիական, կրիոսֆերային, օդերևութաբանական և կլիմայական ինտեգրված տեղեկատվության փոխանակումն ու հասանելիությունը՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և գետավազանային մակարդակով ճկուն և կայուն ջրային ռեսուրսների համակարգերի պլանավորման և գործարկման համար»։
Հիդրոլոգիայի գործողությունների ծրագիր
Մարտահրավերներին դիմակայելու համար Արտահերթ կոնգրեսը համաձայնեցրեց գործողությունների մանրամասն ծրագիր։ Այն սահմանում է ՀՕԿ-ի ութ երկարաժամկետ հավակնությունների թիրախային արդյունքները: Այն է՝ ոչ ոք չպետք է զարմանա ջրհեղեղներից, բոլորը պետք է պատրաստ լինեն երաշտին դիմակայելու: Հիդրոկլիմայական և օդերևութաբանական տվյալները պետք է նպաստեն պարենային անվտանգության օրակարգին: Բարձր որակ ունեցող տվյալները պետք է աջակցեն գիտությանը: Գիտությունն է հիմք հանդիսանում գործառնական հիդրոլոգիայի համար: Կայուն զարգացումը պետք է ապահովվի հիդրոլոգիական տեղեկատվության միջոցով: Ջրի որակը պետք է հայտնի լինի ամենուրեք:

Մանրամասները՝ https://public.wmo.int/en/media/news/wmo-endorses-water-declaration-including-water-and-climate-coalition?fbclid=IwAR2COGzi8rVSqQXztTMlX2M_SoK-yfCm3xchWSuuBCI2jYB6iqgckThOuxw