AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբերի 11-ին մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Կոնգրեսի արտահերթ նստաշրջանը

15/10/2021

Հոկտեմբերի 11-ին մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Կոնգրեսի արտահերթ նստաշրջանը (Cg-Ext (2021), որի մասնակցում է նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ․ Ազիզյանի գլխավորությամբ։ Նիստը բացեց ՀՕԿ նախագահ, պրոֆեսոր Գ․ Ադրիանը։ Բացման խոսքով հանդես եկան նաև ՀՕԿ գլխավոր քարտուղար Փ․ Թալլասը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման հարցերով հատուկ հանձնակատար, ՄԱԿ աղետների ռիսկի նվազեցման գրասենայկի ղեկավար Մ․ Միզուտորին և այլ պաշտոնատար անձինք: Առցանց ձևաչափով Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում են պատվիրակներ ՀՕԿ անդամ-երկրներից և տարբեր միջազգային կազմակերպություններից։ Կոնգրեսի օրակարգային հարցերից են՝ ՀՕԿ բարեփոխումների գնահատումն ու հետագա ուղվածությունը, տարածաշրջանային աշխատանքային մեխանիզմների ամրապնդումը, ՀՕԿ կողմից ջրային ռեսուրսների գլոբալ օրակարգին աջակցումը (Հիդրոլոգիան 21-րդ դարում․ ՀՕԿ ռազմավարություն և գործողությունների պլան), Երկրի վերաբերյալ տվյալների փոխանակումն ու պրակտիկան (ՀՕԿ միասնական տվյալների միջազգային փոխանակում), ՀՕԿ կանոնակարգում փոփոխությունների իրականացումը և այլն։ Նախատեսվում է, որ Կոնգրեսն իր աշխատանքները կավարտի հոկտեմբերի 22-ին։