AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. Սեպտեմբերի 30- հոկտեմբերի 6-ը (2021թ.)

08/10/2021

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 1-ին, 4-ին և 6-ին, Նոր Նորքում` հոկտեմբերի 3-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-ին, 4-6-ը, Արաբկիրում` սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-4-ը, Շենգավիթում՝ հոկտեմբերի 2-ին, 5-ին և 6-ին:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում՝ հոկտեմբերի 2-ին: